Հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հայտարարություններին և գրել․
«Հարգելի Բագրատ, ես շատ վաղուց, արդեն մի քանի տարի կապ չունեմ Հանրայինի լուրերի և լրատվության հետ։ Թիրախավորելուց առաջ կարելի է չալարել, ստուգել փաստերը և հերթական անգամ, ոնց մեղմ ասեմ, անհիմն չխոսել։
Իսկ մեր լուրերը, ի պատիվ իրենց, ներողություն են խնդրել ոչ ճշգրիտ լուրի համար։
Տարոսը ձեզ և առավոտից իրիկուն միայն ձեզ լուսաբանող անաչառ, անկաշառ, թաքնված ու բացահայտ PR ով չզբաղվող, թափանցիկ ֆինանսներով, պրոֆեսիոնալ հարցադրումներ անող լրագրողական շրջապատին։
Իմիջայլոց տեղեկություն կա, որ ոչ բոլորն են բերանները լվանում ձեզ անցանկալի մարդկանց անունները տալուց հետո։ Անպայման ստուգեք»,- գրել է Ղազարյանը։