Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա որ էշ նստելը մի «այիբ է», էշից իջնելը մի «այիբ է». Ալեն Սիմոնյան Zarkerak - Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա որ էշ նստելը մի «այիբ է», էշից իջնելը մի «այիբ է». Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա որ էշ նստելը մի «այիբ է», էշից իջնելը մի «այիբ է». Ալեն Սիմոնյան
Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա որ էշ նստելը մի «այիբ է», էշից իջնելը մի «այիբ է». Ալեն Սիմոնյան

Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա որ էշ նստելը մի «այիբ է», էշից իջնելը մի «այիբ է». Ալեն Սիմոնյան

Ոչ չի անհանգստացնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  Բագրատ Գալստանյանի առաջնորդած հանրահավաքներին:

«Անհանգստացնում է այն առումով, որ մենք մեր քաղաքացիների հետ պետք է ավելի շատ աշխատենք և ավելի շատ ինֆորմացիա ներկայացնենք, բայց Հայաստան դաշիքնը և Ռոբերտ Քոչարյանը 240 հազար ձայն է հավաքել ՀՀ-ում, բա մի 30 հազար մարդ ամիսը մեկ չկարողանա՞ հավաքել ու միտինգ անել»,-ասաց նա:

Նա նշեց, որ անհարգալից է վերաբերվում այն մարդկանց, ովքեր ելք են փնտրոփւմ իրավիճակից՝ կողքիններին զոհ տալով:

«Նրանք հին են, իրենք իրենց մտածելակերպը հին են, իրենք գնում տենց «պախկվում են», փողը տալիս են, մտածում են լեգո ա  իշխանափոխությունը, կհավաքես կդառնա ինչ-որ բան: Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն, իշխանափոխություն գրեթե անհնար է իրականացնել, քանի որ ՀՀ-ում կա ընտրության իրավունք, 2018 թվականին այդ իրավունքը ոտնահարված էր: Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա որ էշ նստելը մի «այիբ է», էշից իջնելը մի «այիբ է», արել է հասկացել է, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, պետք չի մարդկանց փուռը տալ»,-ասաց  նա և կոչ արեց հնարավորինս մարդկանց անդորրը չխանգարել։: 

Նա նկատեց, որ ոլորտները տուժում են, ինչ է Բագրաստ Գալստանյանը որոշել է որ պտտվի Երևանի փողոցներով և էքսկուրսիա անցկացնի:

07 Հունիս, 2024 18:31
Վեր