Ինչպե՞ս ամառային արձակուրդները հագեցնել գիտելիքներով ու զվարճանքներով․ «Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնի ամառային դպրոցում այս պատասխանը վաղուց գտել են Zarkerak - Ինչպե՞ս ամառային արձակուրդները հագեցնել գիտելիքներով ու զվարճանքներով․ «Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնի ամառային դպրոցում այս պատասխանը վաղուց գտել են
Zarkerak Zarkerak - Ինչպե՞ս ամառային արձակուրդները հագեցնել գիտելիքներով ու զվարճանքներով․ «Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնի ամառային դպրոցում այս պատասխանը վաղուց գտել են
Ինչպե՞ս ամառային արձակուրդները հագեցնել գիտելիքներով ու զվարճանքներով․ «Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնի ամառային դպրոցում այս պատասխանը վաղուց գտել են

Ինչպե՞ս ամառային արձակուրդները հագեցնել գիտելիքներով ու զվարճանքներով․ «Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնի ամառային դպրոցում այս պատասխանը վաղուց գտել են

Ամառային արձակուրդներ․ ամենասպասված, ամենասիրելի շրջանը յուրաքանչյուր դպրոցականի համար։ Իսկ ինչպե՞ս ամռան ամիսները մի կողմից դարձնել զվարճանքների իսկական հրաբուխ, մյուս կողմից էլ այնպես անել, որ դպրոցականը չմոռանա դասերի, հաճույքով սովորելու մասին, նաև ձեռք բերի արժեքավոր գիտելիքներ ու հմտություններ։  

Ավանդույթի համաձայն, «Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնն այս տարի էլ հունիսի 1-ից 6-15 տարեկան 30 դպրոցականների համար մեկնարկել է ամառային դպրոցը։ Կենտրոնում վստահեցնում են, որ այստեղ յուրաքանչյուր դպրոցական կգտնի իր սրտի զբաղմունքը, «մարզական» վիճակում կպահի գիտելիքներն ու նոր կարողությունների պաշարով դուրս կգա կենտրոնից։

Իսկ դպրոցում սովորելու այնքա՜ն բան կա․ այնպես որ, մի ամբողջ երեք ամիս դպրոցականը հաստատ չի ձանձրանա։ Դպրոցական նստարանից արդեն հարազատ «Մայրենին», «Մաթեմատիկան», «Ռուսերենը», «Անգլերենը» ամեն օր կվերհիշի ու կկատարելագործի։

Հետո կմարզի ուղեղը շախմատի միջոցով։ Ապա, մասնագետների ձեռքը բռնած «Happy Way»-ի ծառաշատ, քաղաքի կենտրոնում, բայց քաղաքի աղմուկից հեռու՝  ջերմ անկյունում կանցնի ինքնաճանաչման զարմանալի աշխարհով արտթերապիայի միջոցով։ Այնուհետև նկարի, կզբաղվի կավագործությամբ, տիկնիկագործությամբ, դե վարպետաց դասերի ընթացքում և «հմուտ ձեռքեր» խմբակում էլ հաստատ կբացահայտի, որ, փաստորեն «ոսկե ձեռքեր» ունի։ Իսկ մանկության հրաշքը սրտում պահելու համար հեքիաթասացության ժամերը նրա առօրյայի կարևոր մասը կկազմեն։ Ու էլ՝ ի՞նչ ամառ առանց բակային ու զարգացնող խաղերի, ճանաչողական էքսկուրսիաների՝ գրադարաններ, թանգարաններ․ կենտրոնում այս ամենի մասին արդեն հոգացել են։

«Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնի հիմնադիրներն անդրադառնալով ամառային դպրոցի յուրահատկությանը, նշում են․ «Չենք  սխալվի, եթե ասենք, որ սա մի նոր աշխարհ է դպրոցականների համար, ու դպրոց լինելուց բացի սեփական կարողությունների ու հետաքրքրությունների բացահայտման անկյուն է։ Հենց դա է պատճառը, որ ինքնաբացահայտման ճանապարհի կանգառներում երեխաները տարատեսակ հմտություններ ու գիտելիքներ են ստանում, չենք շեղվում նաև մեր հիմնական առաքելությունից՝ հաջողությունը համագործակցության մեջ է»։

«Happy Way» ժամանցի և զարգացման կենտրոնի հիմնադիրներ Կարինե Մկրտչյանը և Մերի Ալեքսանյանը

«Երեխան մտնում է դպրոց և այստեղից ամեն օր դուրս գալիս որևէ նոր բան սովորած, ինչ-որ նոր հմտություն ձեռք բերած և հաճախ անգամ նոր տաղանդներ բացահայտած, սա հենց այն նպատակն է, որ տարիներ շարունակ դրել ենք ամառային դպրոցի  հիմքում։ Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ այս հարցում հաջողել ենք․ սա փաստում են թե՛ աշակերտների ոգևորվածությունը, թե՛ ծնողների գոհունակ կարծիքները և, թե՛ ամեն տարի դպրոցականների ավելի մեծ ներգրավվածությունը»,- ասում են կենտրոնի հիմնադիրներ Կարինե Մկրտչյանը և Մերի Ալեքսանյանը։

Այսպիսով, երկուշաբթիից ուրբաթ սեփական ընտրությամբ՝ ժամը 08։30-17։30-ը, 8։30-13։30-ը կամ 13։30-17։30-ը ձեր երեխան արդեն շատ ուրիշ երեխաների սիրելին դարձած «Happy Way»-ում ունենալու է զվարճալի, ուսանելի, հետաքրքրաշարժ, գիտելիքներով լիցքավորված առօրյա։ Իսկ դասաժամերն էլ մշակված են այնպես,որ երեխաները հոգնել-ձանձրանալու խնդիր չեն էլ ունենա։ Դե, իսկ առողջ, բալանսավորված նախաշաճը, ճաշն ու հետշաճը նոր էներգիա կտան աշխարհը գրավելուն պատրաստ դպրոցականներին։

Ի դեպ, կենտրոնում մշակված ծրագրի շնորհիվ, աշակերտները նաև բեմեր են «գրավում»։ Ամեն օր կենտրոնում անցկացվում են պարի դասեր և երեխաները հնարավորություն են ունենում նաև իրենց պարային հմտությունները ցուցադրել բեմերում, հերթական բեմելը սպասվում է հունիսի 21-ին։ 

Կենտրոնի հիմնադիրներն ընդգծում են, որ ամառային դպրոցի այս հագեցած ծրագիրն ամեն տարի կատարելագործելիս հաշվի են առնվում նաև երեխաների ցանկությունները, առաջարկները, խենթ մտքերը, ոլորտային նորարարությունները՝  ծրագիրը  դարձնելով էլ ավելի երեխայակենտրոն․ «Առանձնահատուկ կարևոր է նաև վերապատրաստված, արհեստավարժ ու բանիմաց մասնագետների ներգրավվումը, որոնք ամառային դպրոցի ամեն օրը դարձնում են ավելի սպասված ու հագեցած, ստեղծում են ավանդական դասասենյակային միջավայրից տարբերվող, բայց և սովորելու մոտիվացիա տվող մթնոլորտ։ Ուսուցիչ-աշակերտ պատնեշը մեր մասնագետները վաղուց են հաղթահարել, նրանք հոգում են, որ դասերն անցնեն ջերմ և անկաշկանդ միջավայրում։ Աշխատանքի հիմքում դրել ենք նաև դպրոցական գիտելիքներն ամրապնդելը, հնարավոր բացերը շտկելը՝ տրամադրող, գունավոր, հարմարավետ դասասենյակներում»։

«Ի դեպ, ունենք հենց մեր կենտրոնի կողմից ստեղծած խաղերը, գիրք-տետրերը, որոնք կազմվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները, դպրոցական առարկաների հարցում որոշ բացերը և դժվարությունները շտկելու հնարավորությունները»,-ասում են հիմնադիրները։ Նաև շեշտում են, որ կենտրոնում խիստ կարևորում են հոգեբանների հետ պարբերական հանդիպումները, հոգեբանի ժամերի առկայությունը։

«Happy Way»-ում ասում են՝ աշխարհի ճանաչողությունը սկսվում է  սեփական կարողությունների բացահայտման շնորհիվ։ Արևոտ ամառն իսկական ժամանակն է ինքնաբացահայտման ճանապարհորդությունը սկսելու համար, այստեղ տարիների փորձով  գիտեն, որ «Happy Way»-ի ամառային դպրոցում դասերն այնքան հետաքրքիր են, որ դասամիջոցին և ոչ մի աշակերտ սրտատրոփ չի սպասում։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

09 Հունիս, 2024 16:16
Վեր