Ժողովուրդը հիասթափված է. շարժման առաջնորդները մի մեթոդ ունեն՝ խժդժություններ մտցնել երկրում, իրենք այս ցույցերով որևէ բան չեն կարող փոխել. Լիլիթ Դալլաքյան Zarkerak - Ժողովուրդը հիասթափված է. շարժման առաջնորդները մի մեթոդ ունեն՝ խժդժություններ մտցնել երկրում, իրենք այս ցույցերով որևէ բան չեն կարող փոխել. Լիլիթ Դալլաքյան
Zarkerak Zarkerak - Ժողովուրդը հիասթափված է. շարժման առաջնորդները մի մեթոդ ունեն՝ խժդժություններ մտցնել երկրում, իրենք այս ցույցերով որևէ բան չեն կարող փոխել. Լիլիթ Դալլաքյան
Ժողովուրդը հիասթափված է. շարժման առաջնորդները մի մեթոդ ունեն՝ խժդժություններ մտցնել երկրում, իրենք այս ցույցերով որևէ բան չեն կարող փոխել. Լիլիթ Դալլաքյան

Ժողովուրդը հիասթափված է. շարժման առաջնորդները մի մեթոդ ունեն՝ խժդժություններ մտցնել երկրում, իրենք այս ցույցերով որևէ բան չեն կարող փոխել. Լիլիթ Դալլաքյան

«Հանրահավաքի մասնակիցների նվազումը կապված է շարժման առաջնորդների անպատասխանատու գործողությունների հետ, այսինքն, եթե դու ժամկետ ես դնում արդեն որերորդ անգամ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այդտեղ ավելի շատ թատրոնի է նմանվում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժման կազմակերպած հանրահավաքին՝ ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:

Շարժման անդամներից շատերն էլ արդեն իրենց դժգոհությունն արտահայտում են՝ նշեց Դալլաքյանը՝ հավելելով. ««Լուսավոր Հայաստան»-ը քննադատում է «ՀՀԿ»-ին, «ՀՀԿ»-ն ասում է մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ չենք գնա, նրանք Փաշինյանի հետ են եղել, այսինքն՝ շարժումն իր ներսում ունի խնդիրներ, շարժումն առաջադրել է վարչապետի թեկնածու, որն օրենքով չի կարող լինել թեկնածու, իրենք ասում են ժողովուրդը ոնց ուզի, այնպես էլ կլինի, այսինքն՝ օրակարգի հստակություն չկա, անելիքների վերաբերյալ հստակություն չկա: Իրենք ասում են՝ ժամանակավոր կառավարություն, ո՞վ է ղեկավարելու, արդար ընտրություններ պետք է անցկացվեն, եթե նախկին ուժերն են լինելու ժամանակավոր կառավարություն, իրենք ունա՞կ են արդար ընտրություններ անցկացնել, մենք 20 տարի տեսել ենք՝ իրենք ինչ արդար ընտրություն են անցկացրել: Ժողովուրդը հիասթափված է, նրանք չեն կարողանում այն կրիտիկական հատվածը հավաքել, որով կարելի է հասնել իշխանափոխության: Իրենք մի մեթոդ ունեն՝ խժդժություններ մտցնել երկրում՝ ահաբեկչության և այլ ծայրահեղ քայլերի միջոցով, իրենք այս ցույցերով որևէ բան չեն կարող փոխել»:

Գալստանյանը հանրահավաքին հայտարարեց, որ իրենց պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները կնախաձեռնեն խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին ժամը 18։30-ին՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով: Քաղաքագետի խոսքով՝ սա անիմաստ, անհիմն հայտարարություն է. «Այսինքն՝ իրենք ունե՞ն այդ թվաքանակը, որ կարող են կառավարության հրաժարականը պահանջել, իհարկե՝ ոչ, իմպիչմենտի գործընթացը սկսելու թվաքանակն ունե՞ն՝ ոչ: Բագրատ Գալստանյանը նշում է, որ ՔՊ-ից իրենց մարդիկ են միանում, ո՞ւր է, որ միանում են, այսինքն՝ ոչինչ չասող հայտարարություններ են, իրենց որևէ ասածին չեն կարողացել հասնել: Սա ցույց է տալիս, որ շարժումը չունի հստակ օրակարգ, նպատակ, իրենց գործողությունները թելադրվում են դրսից և ամենակարևորը՝ իրենք չունեն այն զանգվածը, որն անհրաժեշտ է գործողություններ իրականացնելու համար»:

Բագրատ Գալստանյանը նշեց, որ ՔՊ խմբակցության պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին: Դալլաքյանը խոսելով այս հայտարարության մասին՝ ասաց. «Ես իրենց քաղաքականապես գրագետ չեմ համարում, բայց իրենք էլ հասկանում են, որ սրանք ուղղակի հայտարարություններ են, քանի որ իրենք  նպատակ ունեն տաք պահել քաղաքական օրակարգը, այդպիսի հայտարարություններ են անում՝ ժողովրդի պահանջ, միջազգային հանրությունը մեզ հետ է, այսինքն՝ լոզունգներն ուռճացնելու խնդիր կա, երբ դու չունես իրական աջակցություն, դու պետք է ասես՝ աշխարհը մեզ հետ է, ուղղակի անլրջություն է և սա հենց հիասթափեցրեց այն մարդկանց, որոնք այս շարժմանը հավատում էին: Իրենք փորձում են 2018 թվականի հեղափոխության լոզունգները կրկնել, որտեղ իրոք մենք տեսնում էինք, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը պահանջում էր նախկինների հեռացումը, նրանք Սերժ Սարգսյանին մերժեցին, եկավ Նիկոլ Փաշինյանը: Այդ ժամանակ ուրիշ էր, որ ժողովրդի ճնշման տակ ԱԺ-ն քվեարկեց, նրանք նույն բանն են ուզում անել, բայց դա ծիծաղելի է, որովհետև այսօր չկա այդ ժողովրդի ճնշումը, դա իրենք էլ են տեսնում»:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն՝ մեր զրուցակիցն ասաց. «Ընդդիմադիրներն էլ իրար մեղադրում են կուլիսներում, իրենք չեն որոշում մանդատը դնեն, թե՝ ոչ: Երբ Ռուսաստանն իրենց հստակ ազդանաշան կտա, որ պետք է վայր դնել մանդատները, իրենք կդնեն, բայց քանի որ ՌԴ-ն դեռ չունի վերջնական ծրագիր Հայաստանի հետ կապված, իրենք ներքին քաոս են ուզում ստեղծել: Պուտինը Փաշինյանին այլընտրանք այսօր չունի, ո՞վ է՝ Բագրատ Գալստանյա՞նը, իհարկե՝ ոչ, նախկիններն էլ՝ ընդհանրապես մերժված են, Պուտինին Փաշինյանը հարմար է, նա ասում է՝ տեսեք արևմտամետ է, ես էլ չեմ պաշտպանում ՀՀ-ին:

Այլ հարց է, որ իրենք ուզում են, որ Փաշինյանը շեղվի ներքին օրակարգով, իրական սահմանազատման չգնա, իրական դիվերսիֆիկացման չգնա և այդպես անկայուն վիճակ են անընդհատ պահում երկրում, արդեն խոսում են, որ հոկտեմբերին հնարավոր է, որ Ռուբեն Վարդանյանի տեսքով մենք տեսնենք ընդդիմություն: Սա ավարտելուց հետո, նոր բաներ է անելու Պուտինը: Դրա համար էլ այս ուժերն անընդհատ ծիծաղելի վիճակում են հայտնվում, անընդհատ ասում են կդնենք մանդատը և չեն դնում, դե դրեք, թող ճգնաժամ ստեղծվի, լինի ընտրություն, ինչո՞ւ եք մարդկանց անիմաստ փողոց կանչում»:

Խոսելով նաև Գալստանյանի 96 ժամից հաղթանակի հասնելու հայտարարության մասին՝ Լիլիթ Դալլաքյանը նշեց. «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրենք չունեն հստակ ծրագիր: Նրանք մեթոդներ չունեն, միակ մեթոդը մնում է բախումներ հրահրելը, դա էլ չի լինում, որովհետև ժողովրդի մեծամասնությունը չի աջակցում շարժմանը, մնում է ինչ-որ ահաբեկչություն, դա էլ Պուտինը հիմա չի ցանկանա անել: Եթե այսպես ցույցերի մակարդակով գնան, ոչ մի բանի էլ չեն հասնի ոչ 4 օրից, ոչ էլ 4 տարուց»:

Անդրադառնալով այն հարցին, թե դեռ որքան կշարունակվեն բողոքի ակցիաները՝ քաղաքագետն ասաց. «Կարծում եմ՝ իրենք դեռ կմնան փողոցում, գնալով կմաշվի այս շարժումը, եթե արտաքին որևէ փոփոխություն տեղի չունենա»:

 

Աննա Բզնունի

10 Հունիս, 2024 14:59
Վեր