«Գազպրոմ Արմենիայի» հայկական շեյխի՝ «Գազի Վարդանի» Դուբայի ունեցվածքը (լուսանկարներ) Zarkerak - «Գազպրոմ Արմենիայի» հայկական շեյխի՝ «Գազի Վարդանի» Դուբայի ունեցվածքը (լուսանկարներ)
Zarkerak Zarkerak - «Գազպրոմ Արմենիայի» հայկական շեյխի՝ «Գազի Վարդանի» Դուբայի ունեցվածքը (լուսանկարներ)
«Գազպրոմ Արմենիայի» հայկական շեյխի՝ «Գազի Վարդանի» Դուբայի ունեցվածքը (լուսանկարներ)

«Գազպրոմ Արմենիայի» հայկական շեյխի՝ «Գազի Վարդանի» Դուբայի ունեցվածքը (լուսանկարներ)

Օրերս Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վարդան Հարությունյանից (2014–2016 թվականներին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018 թվականներին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ) և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ։

Այս նորությունը բնականաբար կարող է արդար թվալ շարքային քաղաքացիների կամ ընթերցողի համար, սակայն կա բավական հետաքրքիր նրբություն, որը դատախազությունը կամ չիմանալով է բաց թողել, կամ գուցե միտումնավոր չի նկատել։ 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախկին նախագահ-գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ունեցվածքը չի սահմանափակվում այն ցանկով, որը ներկայացրել է գլխավոր դատախազությունը։ Իսկ Վարդան Հարությունյանը իսկական շարժական և անշարժ գույքի կայսրություն է հիմնել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես՝ Դուբայում։ 

Հարությունյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձման համար դատախազության ներկայացրած ցանկից բացակայում են այս երկու շքեղ և թանկարժեք ավտոմեքենաները։ 

«Թաքնված» մեծահարուստ Վարդան Հարությունյանը Դուբայում ունի նաև կլինիկա, թանկարժեք անշարժ գույք բավական հայտնի թաղամասերից մեկի երկնաքերում, ինչպես նաև առանձնատուն՝ Դուբայի հայտնի Պալմ Ջումեյրա (Palm Jumeirah) արհեստական կղզու ամենաբարձր վարկանիշ ունեցող տարածքում։

Վարդան Հարությունյանի այս աչք ծակող ունեցվածքը որքան էլ զարմանալի թվա, այդուամենայնիվ վրիպել է դատախազության աչքից։ Թե ինչու, դա թերևս այլ հարց է, որի պատասխանը  հուսանք կներկայացվի հանրությանը։ 

Վերադառնանք Վարդան Հարությունյանին. հատկանշական է, որ այս անձնավորությունը իր շքեղ հարստությունը և արաբական շեյխերին վայել հաճույքները ձեռք է բերել ոչ թե սեփական գործարար մտքի փայլատակումների շնորհիվ, այլ ՀՀ քաղաքացիներին բառի բուն իմաստով կեղեքելով՝ մի դեպքում նստած լինելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախկին նախագահ-գլխավոր տնօրենի աթոռին, իսկ մյուս դեպքում արդեն՝ Պետական Եկամուտների կոմիտեի ղեկավարի աթոռին։

Վարդան Հարությունյանը 1999 թվականից աշխատել է «ՀայՌուսգազարդ»-ում, որը հետագայում ամբողջությամբ անցավ Ռուսաստանին և դարձավ «Գազպրոմ Արմենիա» (ի դեպ, «ՀայՌուսգազարդը «Գազպրոմ Արմենիա» դարձավ Վարդան Հարությունյանի և իր հովանավորների կողմից հանրությանը թալանելու շնորհիվ,  իսկ այդ գործարքի ընթացքում հանձնաժողովի անդամի նկատմամբ հայտնի մահափորձի դեպքին դեռ առաձին կանդրադառնանք)։  

Այս կառույցում Հարությունյանը միշտ բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, Վարդան Հարությունյանը բավական հարմար տեղավորվեց արդեն ՊԵԿ նախագահի աթոռին։ Մի առիթով Վարդան Հարությունյանը նշել էր, որ ինքը հաջողակ բիզնեսմեն է եղել և դրա շնորհիվ է կարողացել կուտակել հարստությունը։ Սակայն հանրությունը թերևս շատ լավ գիտի, թե ինչպես էին ժամանակին պետական և հանրային օղակներում բարձր պաշտոններ զբաղեցնողները պետության և քաղաքացիների հաշվին հարստանում և իրենց հռչակում հաջողակ «բիզնեսմեն» (թեպետ նորմալ բիզնեսմենի դեպքում իր նմաններին նույնիսկ պահակ չեն ընդունի)։

Եվ որպես հետգրություն՝ Վարդան Հարությունյանի՝ Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայի հարստությունների մասին կանդրադառնանք առաջիկայում։

Մկրտիչ Իսրայելյան

10 Հունիս, 2024 18:14
Վեր