«2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարների, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ»,- հրավիրված ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Գալստյանն ընդգծեց, որ ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: