Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին տեղեկությունը Zarkerak - Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին տեղեկությունը
Zarkerak Zarkerak - Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին տեղեկությունը
Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին տեղեկությունը

Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին տեղեկությունը

Ելիսեյան պալատը կտրականապես հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտածում է հրաժարական տալու մասին, հայտնում է Europe 1 ռադիոն։

«Երեքշաբթի առավոտյան Ելիսեյան պալատը կտրականապես մերժել է պետության ղեկավարին հրաժարական տալու ցանկացած մտադրություն»,- հայտնել է ռադիոկայանը։

Ավելի վաղ Europe 1-ը, վկայակոչելով Մակրոնի շրջապատին, հայտնել էր, Ֆրանսիայի նախագահն իր մերձավոր շրջապատի հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջերի հնարավոր հաղթանակը։ Աջերի հաջողության դեպքում, նա կարող է հրաժարական տալ։ 

«Նախագահի հրաժարականը տաբու չէ. այո, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները»,- մեջբերում է ռադիոկայանը աղբյուրներից մեկի խոսքը։

Չնայած ընդգծվում է, որ սա ծայրահեղ քայլ է, սակայն Մակրոնը պատրաստ է «զոհաբերել իր հնգամյա ժամկետի ավարտը»։ Նշվում է, որ այս տարբերակն ակնհայտորեն նախընտրելի չէ, սակայն նախագահի հրաժարականի հեռանկարը կարող է ծառայել «գալիք ընտրությունների դրամատիզացմանը»։

11 Հունիս, 2024 14:45
Վեր