Հայաստանի Հանրապետությունում տարվա վերջին գնաճը կլինի ավելի բարձր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Տարվա վերջին գնաճն ավելի բարձր կլինի, ու մենք կմոտենանք 2-2.5%-ի, նայած ինչ զարգացումներ կլինեն գյուղատնտեսությունում։ Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու, մենք պլանավորում ենք, որ միջնաժամկետում գնաճը պետք է բերվի թիրախին` 4%-ի։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հարթ քաղաքականություն վարել ու չենք ուզում շատ կտրուկ քայլեր անել։ Օրինակ, երբ 2 տարի առաջ համավարակով պայմանավորված կտրուկ գնաճ էր գրանցվել, մենք տոկոսադրույքը կտրուկ չենք բարձրացրել, դա հետևողականորեն ենք արել»,-նշեց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.