Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմանններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են 39-ամյա Հարություն Մկրտչյանի վարած «Mercedes Vito» մակնիշի և 33-ամյա Մկրտիչ Սարգսյանի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում վարորդները ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։