Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում Zarkerak - Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում
Zarkerak Zarkerak - Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում

Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում

Առաջարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ  օրենքում ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է  «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում  զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քննչական կոմիտեի մասինե օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում  է նաեւ ամրագրել դրույթ, ըստ որի` ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում` կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատած  ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

Պետական կենսաթոշակ ստանալու պահից «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:

Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի` հունիսի 11-ի հերթական նիստում:

11 Հունիս, 2024 16:13
Վեր