Ո՞ր մարմինն է իրականացնում շահումով խաղերի խաղադրույքների սահմանափակումների կիրառման վերահսկողությունը․ Մանավազյանը՝ Բադասյանին Zarkerak - Ո՞ր մարմինն է իրականացնում շահումով խաղերի խաղադրույքների սահմանափակումների կիրառման վերահսկողությունը․ Մանավազյանը՝ Բադասյանին
Zarkerak Zarkerak - Ո՞ր մարմինն է իրականացնում շահումով խաղերի խաղադրույքների սահմանափակումների կիրառման վերահսկողությունը․ Մանավազյանը՝ Բադասյանին
Ո՞ր մարմինն է իրականացնում շահումով խաղերի խաղադրույքների սահմանափակումների կիրառման վերահսկողությունը․ Մանավազյանը՝ Բադասյանին

Ո՞ր մարմինն է իրականացնում շահումով խաղերի խաղադրույքների սահմանափակումների կիրառման վերահսկողությունը․ Մանավազյանը՝ Բադասյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ո՞ր մարմինն է իրականացնում շահումով խաղերի խաղադրույքների սահմանափակումների կիրառման վերահսկողությունը։

«Առաջին եռամսյակում շահումով խաղերի ոլորտում շրջանառության ծավալները բավականին նվազել են, կարող էին ավելի նվազել, եթե սահմանափակող իրավասու անձինք ընդունած որոշումները կատարեին։ Ինձ դիմում են, որ ապրիլի մեկից ուժի մեջ մտած նույնականացման քարտերով կատարվող շահումով խաղերի խաղադրույքների սահմանափակումները չեն կիրառվում, ինձ վստահաբար ասում են։ Ո՞վ է վերահսկող մարմինը, քանի որ մենք քննարկումներն ունեցել ենք Կենտրոնական բանկի հետ, որտեղից մեզ վստահեցրել էին, որ կարգավորումները հնարավորինս ճշգրտված ու ճիշտ կլինեն։ Ուզում եմ հասկանալ, թե կատարվո՞ւմ է վերահսկողությունը և ո՞ւմ կողմից, որովհետև ի շահ մեզ է սահմանափակումների պահպանումը և շրջանառության ծավալների նվազումը»,- ասաց նա։

Բադասյանը արձագանքելով հարցին՝ նախ նկատեց, որ վերահսկողությունը վերապահված է հենց պետական եկամուտների կոմիտեին, բայց դերակատարումներ ունեն Կենտրոնական բանկն ու մյուս այլ գերատեսչությունները։

«Այդ հարցը բարձրացվել է հանձնաժողովում նույնպես, որովհետև դրանից առաջ ֆինանսների նախարարությունը տելեկոմներին վերաբերող միայն բանկային հաշվով խաղային հաշիվը լիցքավորելու կարգավորում էր ընդունել։

Մենք մի շարք երաշխիքներ ենք դնում, որ նախ առևտրային բանկերը պետք է փակեն բոլոր փոխանցումները չլիցենզավորված խաղաղյին ոլորտի կազմակերպիրներին, տելեկոմները պետք է փակեն բոլոր այն հասցեները, որոնք այլընտրանքային եղանակով առաջարկում են խաղալ Հայաստանում չգրանցված խաղաղյին օպերատորների միջոցով։ Երբ ունենանք մոնիթորինգային կենտրոնը, կհրապարակենք բոլոր խաղային հաշիվները և կհասկանանք, թե ինչպես դրանք կուտակել»։

Նրա խոսքով՝ երբ այդ մոնիթորինգային կենտրոնը լինի, հնարավորություն կունենան վերահսկողությունը իրականացնել։  

11 Հունիս, 2024 16:17
Վեր