Փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր Zarkerak - Փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր
Zarkerak Zarkerak - Փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր
Փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր

Փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր

Հունիսի 10-ին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի համաձայն Քաղաքացիական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների ՔՊ հարցերով պատասխանատուների հետ անցկացվեց սեմինար-պարապմունք:

Սեմինարին մասնակցում էին օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, պետական, պետական կառավարման համակարգի մարմինների, կառավարությանը և վարչապետին ենթակա, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված ինքնավար և օրենքով ստեղծվող այլ մարմինների աշխատակազմերի քաղաքացիական պաշտպանության պատասխանատուները։

Միջոցառման նպատակն էր քաղաքացիական պաշտպանության բնագավառին վերաբերվող իրավական դաշտի փոփոխությունների, մասնավորապես՝ «Քաղաքացիական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի քննարկումը։

Սեմինարին մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պողոսյանը։

Իր խոսքում ՔՊ պետը նշեց, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը հատկապես կարևորում է քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը, քանի որ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ճիշտ և ժամանակին իրականացումը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում կարևորագույն երաշխիք է պետական պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար։ Տ․Պողոսյանի խոսքով քաղաքացիական պաշտպանության գործառույթները և խնդիրները, որոնք կապված են մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման հետ, ենթակա են շարունակական բերլավման։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ելույթներ ունեցան քաղաքացիական պաշպանության կազմակերպման և իրականացման ռազմավարական խնդիրների, ՔՊ կառավարման, գործունեության իրականացման, նորմատիվ իրավական համակարգի կատարելագործման վերաբերյալ։

Միջոցառմանը վեր հանվեցին ոլորտի՝ առկա խնդիրներին վերաբերող հարցեր, քննարկվեցին դրանց լուծման ուղիները, ինչպես նաև մասնակիցների կողմից ներկայացվեցին առաջարկություններ ՔՊ ոլորտի բարելավման վերաբերյալ։

Միջոցառման ավարտին ամփոփվեցին քննարկումներն ու սեմինարի արդյունքները, նախանշվեցին հիմնական խնդիրները՝ ընդգծելով քաղաքացիական պաշտպանության դերը ՀՀ առջև առկա մարտահրավերները հաղթահարելու գործում։

11 Հունիս, 2024 16:31
Վեր