Մարտին Գալստյանը դժվարացավ գնահատել ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա Zarkerak - Մարտին Գալստյանը դժվարացավ գնահատել ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
Zarkerak Zarkerak - Մարտին Գալստյանը դժվարացավ գնահատել ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
Մարտին Գալստյանը դժվարացավ գնահատել ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Մարտին Գալստյանը դժվարացավ գնահատել ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 11-ի ասուլիսում դժվարացավ գնահատել երկրի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը պետության ֆինանսական համակարգի վրա, սակայն նշեց, որ այդ առնչությամբ կառավարության ծախսերի ավելացումը կարող է փոխել առկա պատկերը:

«Ճիշտն ասած՝ այսօր առավոտյան զրուցել ենք ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք՝ կա՞ մոտավոր հաշվարկ աղետի ծավալների և ֆինանսական ազդեցության վերաբերյալ: Կառավարության գործընկերները դեռ չունեն վերջնական թվեր, որպեսզի կարողանանք ճշգրիտ գնահատել ծավալները, նաև հասկանալ, թե պետական ֆինանսների առումով ինչպիսին է լինելու արձագանքը աղետի հետևանքներին: Ակնհայտ է միայն, որ աղետի ծավալները բավականին մեծ են: Կառավարության կողմից ծախսերի ավելացման արդյունքում ակնկալում ենք, որ կարող է լրացուցիչ խթաններ լինեն ու հարկաբյուջետային ազդակը տեղափոխվի դրական գոտի: Վնասվել է ճանապարհի 53 հատված և 20-ից ավելի կամուրջ: Չհաշված՝ ֆիզիկական անձանց տներին և տնային տնտեսություններին հասցված վնասը»,- նշեց Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը նշեց, որ քննարկումների արդյունքում պետք է հասկացվի նաև, թե ինչպիսի լուծում է տրվելու վարկառու հանդիսացող տուժած քաղաքացիների և իրավաբանական անձանց խնդրին: «Գուցե, նաև բանկերը մասնակցեն: Քննարկելու շատ բան կա, ուղղակի որոշակիության դաշտը պիտի մի քիչ ավելի մեծ լինի, որպեսզի որոշումներն ավելի առարկայական լինեն»,- ասաց նա:

11 Հունիս, 2024 17:05
Վեր