Արդեն 1 ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Արդեն 1 ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Արդեն 1 ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Արդեն 1 ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Արդեն 1 ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

 

Պրոցեսը, որ կա, իրականում գիտե՞ք ինչ է. հոգևորական Բագրատ Գալստանյանը մի հատ անվերջանալի, շարունակվող պանիխիդա, հոգեհանգստյան կարգ է մատուցում, ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգն է մատուցում: Ազգային ժողովի՝ մայիսի 11-ի նիստին նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Արդեն մեկ ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը, և դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը»,- հայտարարեց Կոնջորյանը:

Անդրադառնալով ընդդիմության՝ արտահերթ նիստ անելու նախաձեռնությանը՝ Կոնջորյանը հայտարարեց. «Հիմա դուք մեզ մեղադրում եք, որ մենք չենք ուզում գալ նիստին, մենք էլ ձեզ ասե՞նք, որ ամիսներ շարունակ դուք զբաղված էիք պարազիտությամբ և ժողովրդի կողմից տրված մանդատը չէիք օգտագործում։ Խորհրդի նիստերին էնքան ձեզ չենք տեսնում, դեմքներդ մոռանում ենք»։

Մեկ այլ ելույթի ժամանակ Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ընդդիմության՝ արտահերթ նիստ անելու նախաձեռնությանը, հայտարարեց, որ ընդդիմությունն ընդամենն ուղերձի տեքստ է տարածել, որն իրավաբանական ուժ չունի, եթե նույնիսկ ընդունվի:

«Եթե դուք մի հատ նորմալ, անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան թե ձեր պատկերացրած ուղերձի տեքստը ձեր նպատակադրումների համատեքստում: Բայց դա էլ դուք նորմալ չեք կարողանում անել, «Հայր մերն» էլ մեծ մասը երևի չգիտեն ձեզ մոտ: Այնպես որ, խնդրում եմ, այն նարատիվը, որ գեներացնում եք, որ դուք բերել եք ուղերձ, և այդ ուղերձով բոլոր խնդիրները լուծվելու են, բայց, ա՛յ, ՔՊ-ն չի գալիս, և այդ խնդիրները չեն լուծվելու, առաջին հերթին դուք անամոթաբար խաբում եք ձեր իսկ հետևորդներին»,- ասաց նա:

11 Հունիս, 2024 17:36
Վեր