«Toyota Land Cruiser»-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, 2 վիրավորներից մեկը, ով քրեական հեղինակություն «Ֆազն» է, հիվանդանոցում մաhացել է Zarkerak - «Toyota Land Cruiser»-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, 2 վիրավորներից մեկը, ով քրեական հեղինակություն «Ֆազն» է, հիվանդանոցում մաhացել է
Zarkerak Zarkerak - «Toyota Land Cruiser»-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, 2 վիրավորներից մեկը, ով քրեական հեղինակություն «Ֆազն» է, հիվանդանոցում մաhացել է
«Toyota Land Cruiser»-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, 2 վիրավորներից մեկը, ով քրեական հեղինակություն «Ֆազն» է, հիվանդանոցում մաhացել է

«Toyota Land Cruiser»-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, 2 վիրավորներից մեկը, ով քրեական հեղինակություն «Ֆազն» է, հիվանդանոցում մաhացել է

Այսօր՝ հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը։

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։

 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Երևան քաղաքի դատախազի տեղակալ Արսեն Վարդանյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը և դատախազի տեղակալ Էդիկ Հովհաննիսյանը։

 

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի,վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

 

Տարածքը պարեկները սահմանազատել են։

 

Երթևեկությունը դադարեցվել է։ 

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կան վիրավորներ։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում է նաև փորձաքրեագետը։

Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, Սերգեյ Գրիգորյանը։

12 Հունիս, 2024 00:22
Վեր