ՀՀ 5 խոշոր ջրամբարներում անցյալ տարվա համեմատությամբ 283 մլն խ․մ-ով ավելի ջուր կա կուտակված․ արդյո՞ք ոռոգման սեզոնին ջրառատությունն ապահովված է, չեն լինի չորացած այգիներ ու հողատարածքներ Zarkerak - ՀՀ 5 խոշոր ջրամբարներում անցյալ տարվա համեմատությամբ 283 մլն խ․մ-ով ավելի ջուր կա կուտակված․ արդյո՞ք ոռոգման սեզոնին ջրառատությունն ապահովված է, չեն լինի չորացած այգիներ ու հողատարածքներ
Zarkerak Zarkerak - ՀՀ 5 խոշոր ջրամբարներում անցյալ տարվա համեմատությամբ 283 մլն խ․մ-ով ավելի ջուր կա կուտակված․ արդյո՞ք ոռոգման սեզոնին ջրառատությունն ապահովված է, չեն լինի չորացած այգիներ ու հողատարածքներ
ՀՀ 5 խոշոր ջրամբարներում անցյալ տարվա համեմատությամբ 283 մլն խ․մ-ով ավելի ջուր կա կուտակված․ արդյո՞ք ոռոգման սեզոնին ջրառատությունն ապահովված է, չեն լինի չորացած այգիներ ու հողատարածքներ

ՀՀ 5 խոշոր ջրամբարներում անցյալ տարվա համեմատությամբ 283 մլն խ․մ-ով ավելի ջուր կա կուտակված․ արդյո՞ք ոռոգման սեզոնին ջրառատությունն ապահովված է, չեն լինի չորացած այգիներ ու հողատարածքներ

«Մի ուրախացնող բան կա. այս տարվա ջրային վիճակը ջրամբարների առումով լավ է»,- օրեր առաջ այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Zarkerak.am-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի հետ զրույցում փորձել է ճշտել, թե ինչ լցվածություն ունեն ՀՀ խոշոր ջրամբարներն այսօրվա՝ հունիսի 18-ի դրությամբ, և որքանո՞վ են ջրալցվածության այսօրվա ցուցանիշները գոհացնող։

«Դիտարկում ենք իրականացնում ՀՀ 5 խոշոր ջրամբարներում՝ Ախուրյան,Արփի լիճ, Ապարան, Ազատ և Մարմարիկ։ Հունիսի 18-ի դրությամբ այս ջրամբարներում գումարային առումով  283 մլն խ․մ-ով ավելի ջուր կա կուտակված»,- նշեց Լևոն Ազիզյանը։  

Ըստ նրա՝ պատկերն առավել  գոհացնող է Մարմարիկի ջրամբարում․ այստեղ այսօրվա դրությամբ 21 մլն խ․մ-ով ավելի ջուր կա ամբարված, մինչդեռ  անցյալ տարի 7,2 մլն խ․մ էր՝ 58%-ով պակաս․«Ազատի ջրամբարում ջրալցվածությունը 94% է, անցյալ տարի` 61%  էր, Ապարանի ջրամբարում այս պահի դրությամբ ջրալցվածությունը 50% է, անցյալ տարի նույն օրը՝ 29% էր, Արփի լիճ ջրամբարում՝ 94%  ջրալցվածություն ունենք, անցյալ տարի՝ 66%, Ախուրյանում՝ 81%, 2023-ի նույն օրը՝ 43%»։

Լևոն Ազիզյանն ընդգծում է, որ ջրամբարների լցվածության նման ցուցանիշի վերաբերյալ կանխատեսումներ էին արել դեռ 2024-ի ապրիլի 1-ին․«Մեր կանխատեսումներն արդարացել են 100%-ով»։

Ջրամբարների լցվածության ընթացքին անդրադառնալիս մեր զրուցակիցը նկատում է․ «Մինչև ապրիլի 16-ը հալոցքն ուղեկցվում էր տեղումներով և բավական լավ  ջրալցվածություն էր ապահովվում։ Ապրիլի 16-ից մայիսի 2-ը ունեցանք պատմական բարձր ջերմաստիճան և տեղումների դադար, ինչը բացասական անդրադարձավ ջրամբարների լցվածության վրա։ Արդեն մայիսի 2-ից սկսած դիտվեցին ջերմային ցածր ֆոն և ինտենսիվ տեղումներ, ինչը լրացրեց ապրիլ ամսվա տեղումների սակավությունը»։

Ըստ Լևոն Ազիզյանի, այս տարի ջրամբարներում եղած ջուրը բավարար է, որ ոռոգման սեզոնին գյուղատնտեսները չբախվեն խնդիրների․ «Այսօրվա դրությամբ ջրամբարների ջրալցվածությունը բավականին բարձր ցուցանիշի վրա է, և ոռոգման սեզոնին ջրային ռեսուրսների հետ կապված խնդիր չունենք։ Ավելին ասեմ, անցյալ տարի՝ այսօրվա դրությամբ արդեն 58,1 մլն խ․մ ջուր է բաց թողնվել, իսկ այս տարի ջրի բացթողումները սկսվել են հունիսի 16-ից, բաց է թողնվել է 1,8 մլն խ․մ ջուր»։

«Սևանի մակարդակի առումով էլ պատկերը բավականին գոհացուցիչ է»,- նշեց Ազիզյանը։

Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.63, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։

«Հատկապես, Սևան-Հրազդան էներգետիկ համակարգի տակ գտնվող ջրամբարներում այսօրվա դրությամբ մոտ 56 մլն խ․մ-ով ավելի ջուր ունենք, քան նախորդ տարի նույն շրջանում»,- ընդգծեց Լևոն Ազիզյանը։

 

Մարիամ Մկրտչյան

18 Հունիս, 2024 15:27
Վեր