Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ նախնական տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելիս քնել է Zarkerak - Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ նախնական տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելիս քնել է
Zarkerak Zarkerak - Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ նախնական տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելիս քնել է
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ նախնական տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելիս քնել է

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ նախնական տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելիս քնել է

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և մոտ 150 մետր առաջ ընթանալով՝ բախվել քարերին։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների, որը պարեկներին հայտնել է վարորդը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս քնելը։

18 Հունիս, 2024 21:00
Վեր