Ֆրանսիացի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան Zarkerak - Ֆրանսիացի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան
Zarkerak Zarkerak - Ֆրանսիացի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան
Ֆրանսիացի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան

Ֆրանսիացի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան

Ֆրանսիայի շուրջ 100 հայտնի անձինք և քաղաքական գործիչներ դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան ֆրանսիական զինված ուժեր ուղարկելու խնդրանքով, տեղեկացնում է Le Point-ը։

Մակրոնին ուղղված կոչն ստորագրել են Էլիզաբեթ Բադինտերը, Լորան Վոկյեն, Անն Իդալգոն, Ռոժե-Պոլ Դրուան և այլոք։ Նամակում նշվում է, որ այդ քայլին պետք է գնալ Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով։

Նամակի հեղինակները նշում են, որ ցանկանում են ուշադրություն հրավիրել մի իրավիճակի վրա, որը վերաբերում է Հայաստանի գոյատև

ման խնդրին։

«Մենք տեղյակ ենք այս թեմայի վերաբերյալ ձեր հանձնառության և հումանիտար, քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի մասին, որոնք Ֆրանսիան գործադրում է ձեր մանդատի ներքո՝ օգնելու այս բարեկամ երկրին։

Շնորհակալություն ենք հայտնում այս պետությանը պաշտպանական բնույթի ռազմական օգնություն տրամադրելու ձեր նախաձեռնության համար՝ թույլ տալով որոշակի զենք մատակարարել»,- ասվում է նամակում։

Աղբյուր՝ aravot.am

18 Հունիս, 2024 21:23
Վեր