Վաղարշապատում 51-ամյա տղամարդը ազդրի կտրած վերքով տեղափոխվել է ԲԿ  (տեսանյութ) Zarkerak - Վաղարշապատում 51-ամյա տղամարդը ազդրի կտրած վերքով տեղափոխվել է ԲԿ (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Վաղարշապատում 51-ամյա տղամարդը ազդրի կտրած վերքով տեղափոխվել է ԲԿ (տեսանյութ)
Վաղարշապատում 51-ամյա տղամարդը ազդրի կտրած վերքով տեղափոխվել է ԲԿ  (տեսանյութ)

Վաղարշապատում 51-ամյա տղամարդը ազդրի կտրած վերքով տեղափոխվել է ԲԿ (տեսանյութ)

Հունիսի 12-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Վաղարշապատի Կոստանյան փողոցի մի բակում դանակարվել ու ընկերոջ ուղեկցությամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, ախտորոշումը` ազդրի կտրած վերք:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ Զվարթնոց թաղամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ նախ 51-ամյա տուժածն է ձեռքերով և ոտքերով հարվածել 43-ամյա մի տղամարդու գլխին, ինչին վերջինս պատասխանել է իր մոտ եղած դանակով:
Ահազանգից մոտ 40 րոպե անց Զվարթնոց թաղամասում ոստիկանները ձերբակալում են դանակահարողին և տեղափոխում բաժին: Նա խոստովանում է արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվում Վաղարշապատի քննչական բաժին:
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

19 Հունիս, 2024 15:15
Վեր