Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել Zarkerak - Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել
Zarkerak Zarkerak - Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել
Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել

Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 19-ին՝ ժամը 17:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

19 Հունիս, 2024 18:52
Վեր