Մայիսի 21-ին՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Լեփսուսի փողոցի 17 շենքի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Ա․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով հասարակական կարգը հետապնդել է Երևանի բնակիչ 39-ամյա Դավիթ Հ․-ին ով եղել է «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:
Այնուհետ Գոռ Ա․-ն մեքենայի դիմային մասով հարվածել է նշված ավտոմեքենային և ավտոտնակին, հետընթաց կատարելով կրկին հարվածել նշված ավտոմեքենային: Հետո դուրս գալով իր ավտոմեքենայից մոտը եղած դեռևս չպարզված տեսակի ատրճանակով կրակել Դավիթ Հ․-ի ավտոմեքենայի ուղղությամբ և հեռացել:
Ըստ աղբյուրի, մայիսի 23-ին Գոռ Ա․-ն իր բնակարանից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին: Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի ժամանակ Գոռ Ա․-ի կողմից ապօրինի պահված ատրճանակը և Դավիթ Հ․-ի «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։