Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «LADA» -ն. վերջինը բախվել է երկաթե գովազդային վահանակին Zarkerak - Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «LADA» -ն. վերջինը բախվել է երկաթե գովազդային վահանակին
Zarkerak Zarkerak - Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «LADA» -ն. վերջինը բախվել է երկաթե գովազդային վահանակին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «LADA» -ն. վերջինը բախվել է երկաթե գովազդային վահանակին

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «LADA» -ն. վերջինը բախվել է երկաթե գովազդային վահանակին

Հունիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում բախվել են 35-ամյա Դավիթ Արսենյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 19-ամյա Արտյոմ Պետրոսյանի վարած «LADA 211440» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ հարվածի հետևանքով «LADA»-ն բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

 

20 Հունիս, 2024 19:12
Վեր