Արտակարգ դեպք՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի Zarkerak - Արտակարգ դեպք՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի
Zarkerak Zarkerak - Արտակարգ դեպք՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի
Արտակարգ դեպք՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի

Արտակարգ դեպք՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի

Այսօր՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Գայի պողոտա - Գյուլիքեխյան խաչմերուկում թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է ավտոմեքենայի վրա և ճանապարհը դարձել է անանցանելի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք տուժած կամ տուժածներ կան։
© https://shamshyan.com/hy/article/2024/06/20/1264055?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1xLqV8z1SG9JDfz6tnfhnMN4t7-flpxP6nPK9Ku5WFlgTHCjj76jZWbFU_aem_ZmFrZWR1bW15MTZieXRlcw

20 Հունիս, 2024 23:51
Վեր