Հայրերը կռվել՝ միմյանց քարերով հարվածել են, որդիներն՝ իրար դանակահարել. կան ձերբակալվածներ Zarkerak - Հայրերը կռվել՝ միմյանց քարերով հարվածել են, որդիներն՝ իրար դանակահարել. կան ձերբակալվածներ
Zarkerak Zarkerak - Հայրերը կռվել՝ միմյանց քարերով հարվածել են, որդիներն՝ իրար դանակահարել. կան ձերբակալվածներ
Հայրերը կռվել՝ միմյանց քարերով հարվածել են, որդիներն՝ իրար դանակահարել. կան ձերբակալվածներ

Հայրերը կռվել՝ միմյանց քարերով հարվածել են, որդիներն՝ իրար դանակահարել. կան ձերբակալվածներ

Հունիսի 18-ին՝ ժամը 23.58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կատարվածը:

Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա 18 և 20 տարեկան երկու որդիները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 30-ամյա երիտասարդի ու նրա 48-ամյա հոր հետ: Վիճաբանության ընթացքում 42-ամյա տղամարդը քարով խփել է հիվանդանոց տեղափոխվածի հորը, իսկ նրա 20-ամյա որդին դանակով հարվածներ է հասցրել 30-ամյա երիտասարդին:

18 և 20 տարեկան երիտասարդները ձերբակալվել են:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

21 Հունիս, 2024 22:49
Վեր