Կոտայքում անհայտ անձինք կոտրել են ապակին ու տնից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար Zarkerak - Կոտայքում անհայտ անձինք կոտրել են ապակին ու տնից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար
Zarkerak Zarkerak - Կոտայքում անհայտ անձինք կոտրել են ապակին ու տնից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար
Կոտայքում անհայտ անձինք կոտրել են ապակին ու տնից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար

Կոտայքում անհայտ անձինք կոտրել են ապակին ու տնից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զոհրաբ Պ․-ից, ով հայտնել է, որ տանից գողացել են գումար:

Արդեն տեղում Զոհրաբ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 30-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 08։00-ն իրեն պատկանող Քասախ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող տան եվրոպական արտադրության պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձինք մուտք են գործել ներս և 2-րդ հարկի ննջասենյակից կատարել են 55 հազար ԱՄՆ դոլար գումարի գողություն:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

21 Հունիս, 2024 23:20
Վեր