Վթարից հետո ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է Zarkerak - Վթարից հետո ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է
Zarkerak Zarkerak - Վթարից հետո ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է
Վթարից հետո ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է

Վթարից հետո ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է

ՆԳ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից․
 

«Հունիսի 21-ին, ժամը 16:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին: Ուղևոր Պ. Ֆ.-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ն (ծնված 2016 թ.) և վարորդ Գ. Մ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ինը՝ ծանր։
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»։ 

21 Հունիս, 2024 23:25
Վեր