Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը Zarkerak - Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը
Zarkerak Zarkerak - Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սամվել Մամիկոնյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

22 Հունիս, 2024 09:16
Վեր