Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը երկրորդ անգամ հրաժարվել է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»:
Metaratings.ru-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ու Ռուսաստանի չեմպիոնը համաձայնության չեն եկել պայմանագրի կետերի շուրջ: Թիկնիզյանի ներկայացուցիչները որոշել են դադարեցնել բանակցությունները «Զենիթի» հետ:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարին ևս հրաժարվել էր տեղափոխվել «Զենիթ»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թիկնիզյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում:
Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 6,5 միլիոն եվրո է գնահատում պաշտպանի արժեքը: