Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին Zarkerak - Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին
Zarkerak Zarkerak - Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերն է չափել Գվատեմալայի հետ:

Կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 89:57 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հաջորդ խաղը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Crescenta Valley High School-ում։ Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին):

22 Հունիս, 2024 11:45
Վեր