Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում Zarkerak - Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում
Zarkerak Zarkerak - Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում աղբատար ավտոմեքենա  է այրվում։

shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի 14/11 հասցեի մոտ կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում։ Հրշեջները մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

22 Հունիս, 2024 14:26
Վեր