Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից Zarkerak - Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Zarkerak Zarkerak - Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից

Հունիսի 22-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Երևանի  «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի այգու ժայռի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները կանխել են Է. Բ.-ի ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել  է ոստիկանության Մաշտոցի բաժին։

22 Հունիս, 2024 16:24
Վեր