Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Գնել Սանոսյան Zarkerak - Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Գնել Սանոսյան
Zarkerak Zarkerak - Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Գնել Սանոսյան
Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Գնել Սանոսյան

Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Գնել Սանոսյան

Հունիսի 21-ի ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շրջայց է կատարել աղետի գոտում։ Նրան ուղեկցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը:

Նախաարը եղել է Սանահին կայարան թաղամասում, ապա այցելել Թումանյան փողոց։

«Պատկերը առաջին օրերի հետ անհամեմատելի էր։

Դիտարկեցի նաև երկաթուղու և Մ6 միջպետական մայրուղու վերականգնված հատվածները։

Եղա նաև Քարկոփ բնակավայրում, զրուցեցի բնակիչների հետ։

Ուրախալի էր արձանագրել, որ աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության այս ընթացքում կատարած աշխատանքից»,- գրել է Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

22 Հունիս, 2024 17:00
Վեր