Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ17 չեմպիոն Zarkerak - Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ17 չեմպիոն
Zarkerak Zarkerak - Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ17 չեմպիոն
Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ17 չեմպիոն

Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ17 չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) դարձել է Հունաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։

Մովսիսյանը գրանցել է երկամարտի 301 կգ (140+161 կգ) արդյունք։ Հայ ծանրորդը նաև փոքր ոսկե մեդալների է արժանացել պոկում ու հրում վարժություններում։ Նա մրցումը հաղթել է` երկու վարժություններում էլ կատարելով ընդամենը մեկական մոտեցում։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 չեմպիոն էր դարձել Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ)։ Վոլոդյա Սարգսյանը (55 կգ) Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

22 Հունիս, 2024 17:32
Վեր