Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում Zarkerak - Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում
Zarkerak Zarkerak - Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում
Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում

Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում աղբատար ավտոմեքենա է այրվում։

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի 14/11 հասցեի մոտ կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում։

Հրշեջները մարել են կրակը։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

22 Հունիս, 2024 18:17
Վեր