Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում Zarkerak - Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում
Zarkerak Zarkerak - Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Վերջինս դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը։ Ղեկավարները պայմանավորվել են շարունակել հակաահաբեկչական գործողությունների ուղղությամբ սերտ համակարգումը։

Կրեմլից հայտնել են, որ նախագահները պայմանավորվել են հանդիպել հուլիսի 3-4-ը Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

Թուրքական կողմի տվյալով՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում բոլոր հակամարտությունների դադարեցման համար։

25 Հունիս, 2024 17:28
Վեր