Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները Zarkerak - Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Zarkerak Zarkerak - Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այդ համատեքստում  իրականացվող իրավական բարեփոխումներին:

Մասնավորապես, դրանք վերաբերում են  ապրանքների և ծառայությունների բնութագրերին, այդ թվում՝ քանակի և որակի համապատասխանությանը, առցանց առևտրին, սննդի անվտանգությանը, վերահսկողության մեխանիզմներին և դրանց կատարելագործմանը և այլն:

Ակնկալվում է, որ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն սպառողների իրավունքների հստակ, միասնական ամրագրմանը, քաղաքականության մշակմանը, վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, խմբային և անհատական շահերի պաշտպանությանը, սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 
 
Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ու նախատեսվող օրենսդրական փոփոխությունների իրականացումը սահմանված ժամանակահատվածում:   
 

25 Հունիս, 2024 19:02
Վեր