Սյունիքի մարզպետը շտաբային ուսումնավարժություն է արել․ քաղպաշտպանության խնդիրներն են քննարկում Zarkerak - Սյունիքի մարզպետը շտաբային ուսումնավարժություն է արել․ քաղպաշտպանության խնդիրներն են քննարկում
Zarkerak Zarkerak - Սյունիքի մարզպետը շտաբային ուսումնավարժություն է արել․ քաղպաշտպանության խնդիրներն են քննարկում
Սյունիքի մարզպետը շտաբային ուսումնավարժություն է արել․ քաղպաշտպանության խնդիրներն են քննարկում

Սյունիքի մարզպետը շտաբային ուսումնավարժություն է արել․ քաղպաշտպանության խնդիրներն են քննարկում

Հունիսի 20-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է «Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները համապատասխան աշխատանքային ռեժիմի փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
 

Ուսումնավարժության նպատակն էր.
 

• հստակեցնել համապատասխան աշխատանքային ռեժիմների փոխադրման դեպքում մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները,

• ստուգել ոլորտը կարգավորող փաստաթղթերի իրատեսությունը:
 

Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև տարհանման հանձնաժողովը:

Շտաբային ուսումնավարժության ընթացքում իրականացվել է մասնակիցների ազդարարում, հավաք, իրավիճակին ծանոթացում և խնդրադրում:
 

Այնուհետև մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով համապատասխան ոլորտներում իրականացված միջոցառումները:
 

Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հնարավոր և առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:

25 Հունիս, 2024 19:55
Վեր