Փաշինյանը Միջուկային հետազոտությունների ինստիտուտում կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակել Zarkerak - Փաշինյանը Միջուկային հետազոտությունների ինստիտուտում կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակել
Zarkerak Zarkerak - Փաշինյանը Միջուկային հետազոտությունների ինստիտուտում կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակել
Փաշինյանը Միջուկային հետազոտությունների ինստիտուտում կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակել

Փաշինյանը Միջուկային հետազոտությունների ինստիտուտում կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակել

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կանոնադրության 4-րդ գլխի 16-րդ հոդվածը` 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանին նշանակել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 30-ի «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մարտի 13-ի N 125-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 759-Ա որոշումը»։ 

 

25 Հունիս, 2024 22:00
Վեր