Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Zarkerak - Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Zarkerak Zarkerak - Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշների մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 110 կգ քաշային կարգում Սեյրան Կիրակոսյանը եզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց ուկրաինացի Իվան Յանկովսկուն ու դարձավ արծաթե մեդալակիր։

Սեյրան Կիրակոսյանը Եվրոպայի առաջնության մեկնարկային գոտեմարտում 5։2 հաշվով հաղթանակի էր հասել գերմանացի Վալենտինո Պրելիչի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում Կիրակոսյանը բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պետրոս Կուրղինյանին, իսկ կիսաեզրափակիչում մաքուր հաղթանակ տոնել բուլղարացի Դենիս Լազարովի նկատմամբ։

 

25 Հունիս, 2024 22:28
Վեր