Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ կա 4 վիրավոր Zarkerak - Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ կա 4 վիրավոր
Zarkerak Zarkerak - Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ կա 4 վիրավոր
Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ կա 4 վիրավոր

Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են իրանական համարանիշներով բեռնատար «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը․ ավտոմեքենաները բախվել են ծառերին․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Կապան-Աճանան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ամիր Յուսեֆիի վարած բեռնատար «Mercedes»-ն ու Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Վաչե Գյուլբուդաղյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ազատ Մեժլումյանը, 18-ամյա Նարեկ Աթաջանյանն ու 17-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Կապանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Volkswagen Golf»-ը բախվել է ծառերին ու ամբողջությամբ վերածվել մետաղե ջարդոնի, իսկ բեռնատարը բախվել է ծառերին և մասամբ կախվել ձորի եզրին։

25 Հունիս, 2024 23:28
Վեր