Արցախի ֆեյք իշխանությունները փորձում են սիրաշահել Պուտինին ու Ալիևին Zarkerak - Արցախի ֆեյք իշխանությունները փորձում են սիրաշահել Պուտինին ու Ալիևին
Zarkerak Zarkerak - Արցախի ֆեյք իշխանությունները փորձում են սիրաշահել Պուտինին ու Ալիևին
Արցախի ֆեյք իշխանությունները փորձում են սիրաշահել Պուտինին ու Ալիևին

Արցախի ֆեյք իշխանությունները փորձում են սիրաշահել Պուտինին ու Ալիևին

Ինչպես հայտնի է մի քանի օր առաջ Արցախի Ազգային ժողովի 4 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որով բավական կոշտ գնահատականներ էին հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին։ Հայտարարության առիթը ԼՂՀ նախագահի ավտոմեքենայի օրինական առգրավումն էր, որն հավանաբար ավելի խորը ցավ էր պատճառել Ստեփանակերտից փախած էլիտային, քան Արցախի կորուստը։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Արցախի ՀՅԴ կառույցներն օրերս ընդլայնված կազմով սեմինար-խորհրդաժողով  են անցկացրել նվիրված Արցախի հետ կապված ներկա իրողություններին։

Ինչն է այս երկու իրադարձությունների ուշադրության արժանի դրվագը։ Թե՛ Արցախի լուծարված հանրապետության ԱԺ 4 խմբակցությունների հայտարարությունում և թե՛ Արցախի ՀՅԴ կառույցների համատեղ խորհրդաժողովի պաշտոնական հաղորդագրությունում որևէ անդրադարձ և գնահատական չկա Արցախի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների և Ռուսաստանի վարած քաղաքականության ու գործողությունների վերաբերյալ։

Ընդհանրապես, Արցախի նկատմամբ 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և Արցախի հայաթափումից հետո Արցախի հանրապետությունը լուծարած արցախյան խմբակն առ այսօր որևէ գնահատական չի տվել տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորների վերաբերյալ։

2023 թվականի սեպտեմբերին, ռուսական խաղապահ զորքերի աչքի առաջ Ալիևն իսկական էթնիկ զտում իրականացրեց Արցախում, մինչդեռ Արցախից Հայաստան փախած Ստեփանակերտի իշխանական էլիտան առ այսօր պահպանում է քար լռություն։

Արցախի ֆեյք իշխանությունները, որոնք բավական հարմարավետ տեղավորվել են Երևանում գտնվող մի շենքում և զբաղված են ներհայաստանյան  քաղաքական խարդավանքներով, 2023-ի սեպտեմբերից հրապարակային որևէ կոշտ խոսք չեն ասել Ալիևի և Պուտինի հասցեին, մինչդեռ 2020 թվականի պատերազմից հետո և նոյեմբերի 9 եռակողմ հայտարարությամբ՝ հենց այդ երկուսն էին նաև պարտավորություն ստանձնել Արցախի և տեղի հայերի հետագա ճակատագրի և անվտանգության համար։

Արցախի ֆեյք իշխանությունները բավական ակտիվ ներգրավված էին Բագրատ Գալստանյանի շարժմանը, իսկ նրանց համակիրներն ակտիվ մասնակցում էին փողոցային սադրանքներին։ Սակայն, Ոսկեպարով Արցախ գնացողները հանրահավաքների ժամանակ որևէ բառով երբեք չեն անդրադարձել Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքականությանը, ավելին՝ առաջին հանրահավաքից հետո տեղի ունեցած մյուս բոլոր հավաքների ժամանակ գրեթե վերացել էին նաև Արցախի դրոշները։ Այդ կերպ, հավանաբար՝ շարժման առաջնորդները փորձել են սիրաշահել Ալիևին ու Պուտինին։

Արցախի ազգային ժողովի 4 խմբակցությունների հայտարարությունը հերթական անգամ վկայում է, որ Արցախը հայաթափած և Արցախի հանրապետոթյունը լուծարած խմբակի միակ նպատակը դրսի ուժերի պատվերով Հայաստանում հակապետական և հակաիշխանական սցենարի իրագործումն է, այլ ոչ թե Արցախի և իրենց հայրենակիցների ճակատագիրն ու խնդիրները։

Մկրտիչ Իսրայելյան

27 Հունիս, 2024 12:49
Վեր