Որքանով Ադրբեջանն է դեմ արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուն, նույնքան էլ ՀՀ-ն է դեմ ռուսական հարթակում բանակցություններ վարելուն. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Որքանով Ադրբեջանն է դեմ արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուն, նույնքան էլ ՀՀ-ն է դեմ ռուսական հարթակում բանակցություններ վարելուն. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Որքանով Ադրբեջանն է դեմ արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուն, նույնքան էլ ՀՀ-ն է դեմ ռուսական հարթակում բանակցություններ վարելուն. Դավիթ Ստեփանյան
Որքանով Ադրբեջանն է դեմ արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուն, նույնքան էլ ՀՀ-ն է դեմ ռուսական հարթակում բանակցություններ վարելուն. Դավիթ Ստեփանյան

Որքանով Ադրբեջանն է դեմ արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուն, նույնքան էլ ՀՀ-ն է դեմ ռուսական հարթակում բանակցություններ վարելուն. Դավիթ Ստեփանյան

Շաբաթը հագեցած էր արտաքին քաղաքական և ներքաղաքական իրադարձություններով, դրանց շուրջ Zarkerak.am-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ :

Վարչապետը մասնակցեց «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հանդես եկավ ելույթով: Վարչապետի հայտարարություններից Դավիթ Ստեփանյանն առանձնացրեց ԵՄ-ին անդամակցելու հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը. «Փաշինյանի ասածը հետևյալն էր՝ մենք հիմա չենք պատրաստվում անցկացնել հանրաքվե, չնայած այդ հնարավորությունը չի բացառվում ապագայում: Նա բերեց ներքաղաքական պատճառաբանություն, երբ ասաց, որ չգիտի՝ ինչ է պատասխանելու մարդկանց: Ես կարծում եմ, որ այստեղ ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական պատճառ կա, դա կապված է երկրի ղեկավարության ԵՄ-ին անդամակցելու հարցում ունեցած կասկածների հետ՝ հենց ԵՄ-ի կողմից, այդ հստակ ցանկությունը, մեսիջները որքան ես հասկանում եմ նրանք Բրյուսելից չեն լսում  և ամենակարևորը, ինչը տեղի է տալիս այդ կասկածներին, դա Եվրոպայում էլեկտորալ գործընթացներն են, որովհետև ոչ մեկ չգիտի, թե նույն Ֆրանսիայում, որը մեր ամենամեծ բարեկամն է՝ վաղն իշխանության ով կլինի»:

Քաղաքագետն առանձնացրեց նաև վարչապետի իշխանափոխության հետ կապված հայտարարությունը. «Համամիտ եմ կոնկրետ այդ թեզի հետ. ժողովուրդն այսօր իշխանափոխություն չի ուզում, որովհետև այլընտրանք չկա: Ներքաղաքական դաշտը բավականին վատ վիճակում է և չկա այդպիսի ազդեցիկ քաղաքական ուժ, որին մարդիկ վստահեն, որը կարող է այս իշխանությանն այլընտրանք լինել, հենց այս պատճառով իշխանափոխության պահանջ մեծ հաշվով հասարակությունում չկա»:

Ֆորումին մասնակցում էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: ԱԽ քարտուղարն էլ իր ելույթում անդրադարձավ տնտեսության և հատկապես անվտանգության դիվերսիֆիկացիայի խնդրին՝ նշելով, որ դա կբարձրացնի ՀՀ-ի դիմակայունությունը. «Այն, որ մենք գնում ենք այդ ճանապարհով, ինձ համար ակնհայտ է, այն, որ այդ ուղղությամբ Կառավարությունը գործում է, դա էլ է ակնհայտ, այլ խնդիր է՝ որքանով են այդ գործողությունները նպատակասլաց և արդյոք մենք ունենք հստակ ռազմավարություն, որտեղ  տարբեր սցենարներ կարող են նշված լինել՝ և՛ բացասական, և՛ դրական, այստեղ հարցեր կան:

Կարծում եմ, որ մենք բավականին դանդաղում ենք այդ դիվերսիֆիկացիայի գործընթացում, կարիք կա արագացնել գործընթացները, մենք պետք է շտապենք, նույնիսկ անենք անհնարինը, որովհետև մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է: Այդ դիվերսիֆիկացիան չի նշանակում միայն և միան արևմտյան ուղղություն, մենք անպայման պետք է ունենանք լավ հարաբերություններ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, այսինքն՝ գործընթացը սա է: Մեր տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հիմնական երաշխավոր չկա, եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, միայն ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն այս փուլում մեզ անվտանգության երաշխավոր չեն կարող լինել և առհասարակ անվտանգության երաշխավոր քաղաքականության մեջ չկա և չի կարող լինել»:

ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել

«Չեմ  կարող ասել հանդիպումը երբ կլինի, բայց կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ աշխատանք արվում է: Հայաստանի և Թուրքիայի միջև կա գործընթաց,  այդ գործընթացը միանշանակ տեղի է ունենում երրորդ ուժի, կոնկրետ ԱՄՆ-ի ջանքերով: ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի, Հայաստանն էլ շահագրգռված է, որ սահմանը բացվի և այստեղ կա գործընթաց, որով զբաղվում է անձամբ ԱՄՆ նախագահը: Ես վստահ եմ, որ հայ-թուրքական սահմանը բացվելու է, թե երբ է բացվելու՝ չեմ կարող ասել, որովհետև այստեղ կան  շատ հարցեր, որոնց պատասխանը դեռ չկա, այստեղ կա Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, կան շատ երկրներ, որոնք ունեն իրենց շահերը և այս ամենն ազդեցություն ունի Թուրքիայի վրա, այստեղ է խնդիրը: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ լուրջ պատճառ չունի, ըստ այդմ այս գործընթացը կառավարելի է և ժամանակի խնդիր»:

ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախգծերը

«Սահմանազատման գործընթացը պայմանավորված է հայ-ադրբեջանական մնացած գործընթացներով և ոչ միայն: Կանոնակարգերի փոխանակման մեջ ամենակարևոր հարցն է՝ շարունակվո՞ւմ է սահմանազատումը պայմանական ասած 1976 կամ 1991 թվականների քարտեզների հիման վրա, թե՝ ոչ, եթե շարունակվում է, որևէ խնդիր չկա, եթե Ադրբեջանն իր նշված կանոնակարգում նշում է որևէ այլ քարտեզ, իսկ Ադրբեջանն ունակ է դա անել, այստեղ մենք ունենալու ենք խնդիրներ և այս ամենը փոխկապակցված է խաղաղության պայմանագրի մասով բանակցություններով, այսինքն, եթե մենք այստեղ չունենք առաջընթաց, չենք կարող առաջընթաց ունենալ սահմանազատման գործընթացում: Ես չեմ տեսել Ադրբեջանի կանոնակարգը, ես պատկերացնում եմ՝ մեր տարբերակում ինչ է գրված, բայց իրենց տարբերակում չգիտեմ: Այն, որ այս հարցում կա հստակ մոտեցում, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից՝ դա ակնհայտ է, սահմանները պետք է կարգավորվեն այն քարտեզների հիման վրա, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի փլուզման պահին»:

Առկա է բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․ Բլինքեն

«Ադրբեջանի հրաժարումն այդ պայմանագրից հիմք է տալիս Բլինքենին նման հայտարարություն անել: Ադրբեջանն այսօր փաստացի հրաժարվում է ստորագրել պայմանագիրը պայմանական Գրանադայի սկզբունքների հիման վրա և, երբ Բլինքենը դա ասում է, հերթական կոչն է անում Ադրբեջանին»:

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին, ՀՀ-ն համաձայնությունը տվել է, Ադրբեջանը՝ դեռ ոչ

«Այո, Ադրբեջանը դեռ չի հաստատել մասնակցությունը, մեր կողմից գնալու է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Որքանով  ես հասկանում եմ Ադրբեջանն ընդհանրապես դեմ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սահմաններում քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ մենք գիտենք, որ հենց դա է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն էլ նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է կազմակերպել այդ բանակցությունները Վաշինգտոնում: Այստեղից ես այդքան էլ մեծ լավատեսություն չունեմ, եթե Բայրամովը նույնիսկ այնտեղ գնա, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առարկայական լուրջ բանակցություններ են տեղի ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև Ադրբեջանի մոտեցումը հայտնի է և այն չի փոփոխվել՝ Ադրբեջանը դեմ է արևմտյան հարթակներում հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկումներին»:

Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. ՌԴ ԱԳՆ

«Ռուսաստանը փորձում է մոդերատորությունը կրկին իր ձեռքը վերցնել, բայց դրա հիմքերը չունի: Այստեղ իրական գործընթացը վաղուց հեռացել է այդ 2022 թվականի պայմանավորվածություններից, այն պարզ պատճառով, որ հենց առաջինը Ռուսաստանը չի կատարել այդ պայմանավորվածությունները, իսկ նա ակնհայտ այդ ամենի կողմն է եղել: Ադրբեջանի մասին էլ չենք խոսում, ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում, Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Հայաստանի տարածքների օկուպացիա և դա Ռուսաստանի անգործության պայմաններում: Այնպես, որ ՌԴ-ից եկող հայտարարությունները որևէ ռեալ հիմք չունեն: Այսինքն՝ որքանով Ադրբեջանն է դեմ արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուն, նույնքան էլ Հայաստանն է դեմ ռուսական հարթակում բանակցություններ վարելուն»:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքականությունը կառուցվում է հին կարծրատիպերի վրա. «Տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերություններում, ռուս-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակ է փոխվել, իրենք արդեն սովորություն են դարձրել ամեն ինչում մեղադրել Արևմուտքին, բայց իրենք մոռանում են, որ թիվ մեկ մեղավորն իրենք են: Հայաստանի դիրքորոշումն է՝ Ռուսաստանի հետ հնարավորինս կապերից խուսափել և այս դիրքորոշումը դատարկ տեղը չի առաջացել, սա Ռուսաստանի գործողությունների հետևանքն է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան

«Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար շատ կարևոր է, զարգացման շատ տեղ կա: Մեր տրանզիտի մեծ մասը Վրաստանի տարածքով է, սա վերաբերում է նաև ռազմական գնումներին, դա շատ կարևոր է: Միրզոյանի այցի ընթացքում հայտարարություններ հնչեցին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային հարցերին՝ կապված հայ-թուրքական, հայ-ադրբեջանական գործընթացների հետ: Վրացական կողմից էլ նշեցին, որ Վրաստանը միանշանակ շահագրգռված է, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, նրանք ամեն կերպ դա փորձում են ցույց տալ»:

 Բագրատ Գալստանյանի այցը Սյունիք, ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ փակ հանդիպում

«Շարժումն արդեն փակուղում է: Ես չգիտեմ իրենք նոյեմբերին ինչ են ուզում անել, ես գիտեմ, որ դրա համար չկա հասարակական կոնսենսուս, ըստ այդմ չկա ֆունդամենտ, իսկ, եթե չկա ֆունդամենտ, շարժումը գտնվում է փակուղու մեջ, ինչու է գտնվում փակուղու մեջ, որովհետև նրա նպատակները և մեր երկրի ժողովրդի նպատակները մեղմ ասած անհամատեղելի են: Իրենց արածը գործողությունների իմիտացիա է, ես չգիտեմ իրենց ինչին է պետք այդ գործողությունների իմիտացիան, այդ երգերը, աղոթքներն Արաքսի ափին, Խուստուփի լանջին՝ չգիտեմ ինչու են անում, ենթադրելի է՝ երևի գումարը դեռ չի վերջացել»:

 

Աննա Բզնունի

04 Հուլիս, 2024 14:43
Վեր