Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Հաքան Ֆիդան Zarkerak - Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Հաքան Ֆիդան
Zarkerak Zarkerak - Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Հաքան Ֆիդան
Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Հաքան Ֆիդան

Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Հաքան Ֆիդան

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:

«Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Սա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ գործընթացը շուտով կավարտվի»,- ասել է Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում իր ելույթում։

Նրա խոսքով՝ Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք հավանություն են տալիս Հայաստանին և «անտեսում են Ադրբեջանի մտահոգությունները»։ Ֆիդանը վերահաստատել է՝ Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։

06 Հուլիս, 2024 13:03
Վեր