Սանոսյանն ու  Սոբհանին ընդգծել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը Zarkerak - Սանոսյանն ու Սոբհանին ընդգծել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը
Zarkerak Zarkerak - Սանոսյանն ու Սոբհանին ընդգծել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը
Սանոսյանն ու  Սոբհանին ընդգծել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը

Սանոսյանն ու Սոբհանին ընդգծել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:

Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են երկկրողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

10 Հուլիս, 2024 13:12
Վեր