Եթե ԱՄՆ-ում վարչակազմը փոխվի և Թրամփը դառնա նախագահ, աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ տեղի կունենան. Ռոբերտ Ղևոնդյան Zarkerak - Եթե ԱՄՆ-ում վարչակազմը փոխվի և Թրամփը դառնա նախագահ, աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ տեղի կունենան. Ռոբերտ Ղևոնդյան
Zarkerak Zarkerak - Եթե ԱՄՆ-ում վարչակազմը փոխվի և Թրամփը դառնա նախագահ, աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ տեղի կունենան. Ռոբերտ Ղևոնդյան
Եթե ԱՄՆ-ում վարչակազմը փոխվի և Թրամփը դառնա նախագահ, աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ տեղի կունենան. Ռոբերտ Ղևոնդյան

Եթե ԱՄՆ-ում վարչակազմը փոխվի և Թրամփը դառնա նախագահ, աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ տեղի կունենան. Ռոբերտ Ղևոնդյան

«ԱՄՆ-ում ընտրապայքարը շուտ է սկսվել և արդեն ավելի ակտիվ փուլ է մտել: Բայդենի և Թրամփի առաջին դեբատներից հետո բավական բացասական արձագանքներ կային՝ կապված Բայդենի վերընտրվելու հետ, և դրա արտահայտությունը հենց սոցիոլոգիական հարցումներն էին, որոնց արդյունքում Բայդենը բավական հետ էր մնացել Թրամփից, բայց Բայդենի ընտրական շտաբը որոշ միջոցներ ձեռք առավ և կարելի է ասել՝ դրանք ինչ-որ չափով արդյունավետ էին, որովհետև վերջին օրերի հարցումները ցույց են տալիս, որ այդ տարբերությունը կրճատվել է: Իմ գնահատմամբ՝ այն, որ դեմոկրատների որոշ մասը Բայդենին խնդրեց դադարեցնել պայքարը և ճանապարհ բացել ուրիշի համար, իսկ Բայդենն ամուր լիդերի հատկանիշներ դրսևորեց, դա ևս դրական անդրադարձավ նրա վարկանիշի վրա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Խոսելով հնարավոր սցենարների և աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին՝ Ղևոնդյանը նշեց. «Հնարավոր սցենարները երկուսն են՝ կա՛մ Բայդենը կմնա, կա՛մ կփոխարինվի Թրամփով: Աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ տեղի կունենան, եթե հանկարծ վարչակազմը փոխվի և Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ, նա կվերադարձնի ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ տարբեր տարածաշրջաններում խաղացողները նոր համաձայնություններ ձեռք կբերեն՝ ի վնաս ավելի փոքր պետությունների: Սա նշանակում է, որ օրինակ՝ Ուկրաինան խնդիրներ կունենա Ռուսաստանի հետ պայքարը շարունակելու հարցում, թեև եվրոպական տերություններն այս պահին փորձում են այլընտրանքային հնարավորություններ ձևավորել բոլոր տարբերակների համար, որպեսզի, եթե նույնիսկ Թրամփը ընտրվի, որոշակի չափով Ուկրաինային տրամադրվող օգնությունը շարունակություն ստանա, այնուամենայնիվ, այն, որ Ուկրաինան խնդիրներ ունենալու է, դա ակնհայտ է, հավանաբար` խնդիրներ կունենա նաև ՀԱՄԱՍ-ը, որը դեռևս շարունակում է պայքարը Պաղեստինում, Իրանը որոշակի սահմանափակման խնդիրներ կունենա, թեև այստեղ նոր ռեֆորմատոր նախագահ է ընտրվել, որի գործունեության ժամանակաշրջանում կանխատեսվում է որոշակի մերձեցում Արևմուտքի հետ, այնուամենայնիվ` Թրամփի ընտրվելու դեպքում այդ մերձեցումը` մեծ հավանականությամբ էական նշանակություն կարող է չունենալ»:

Անդրադառնալով Թրամփի ընտրվելու պարագայում մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետն ասաց. «Գլխավոր ռիսկն այն է, որ տարածաշրջանային խաղացողները գործողություններ իրականացնելու ավելի ազատություն կստանան, առաջին հերթին` խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի մասին է, Թրամփի առաջին նախագահության շրջանը շատ լավ հիշում ենք, երբ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվեցին և կիսեցին Արցախը, հետագայում Ռուսաստանն իր հատվածն էլ տվեց Ադրբեջանին: Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունը որևէ մեկը չկանխեց, Ֆրանսիայի ազդեցությունն այնքան չէր, որ նա կարողանար կանխարգելել, ԱՄՆ-ն էլ կարելի է ասել մի կողմ քաշված ուղղակի դիտորդի դերում էր, Բայդենի գալուց հետո ամեն ինչ փոխվեց և կարող է հետ շրջվել Թրամփի ևս մեկ անգամ ընտրվելու դեպքում»:

Ղևոնդյանի խոսքով՝ 2022 թվականից սկսած հայ-ամերիկյան հարաբերություններում բավականին լուրջ մերձեցում է տեղի ունեցել. «Մենք տեսնում ենք, որ տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանն ու ԱՄՆ-ն փորձում են համագործակցել, սա նոր զարգացում է, նույնիսկ 90-ականների սկզբում նման մասշտաբի և նման բազմակողմանի համագործակցության ծրագրեր չեն եղել, բայց Թրամփի գալու դեպքում այդ ծրագրերը ևս կարող են որոշակի առումով սառեցվել և այս առումով ՀՀ-ն ևս նոր մարտահրավերների առջև կկանգնի»:

Անդրադառնալով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի կնքմանը և Ադրբեջանի որդեգրած այն քաղաքականությանը՝ ըստ որի, նա փորձում է գործընթացը ձգձգել մինչև ԱՄՆ ընտրությունների անցկացումը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «ԱՄՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթը ստորագրվի մինչև COP29-ը, իսկ COP29-ը համընկնում է ԱՄՆ-ի ընտրությունների հետ: Այստեղ էլ Ադրբեջանը փորձում է խուսափել դրանից տարբեր միջոցներով, օրինակ՝ վերջերս Հայաստանին առաջարկեց նախաստորագրել հիմնական սկզբունքների համաձայնության վերաբերյալ փաստաթուղթ, ինչն ավելի կհեռացնի հիմնական փաստաթղթի ստորագրումը և Ադրբեջանի համար միջոց կլինի ձգձգելու գործընթացը:

Թրամփի ընտրվելն Ադրբեջանին ակնհայտորեն ձեռնտու է, ԱՄՆ-ում էլ են դա հասկանում և փորձում են ճնշումը մեծացնել, որպեսզի Ադրբեջանը հակված լինի ավելի շուտ հիմնական փաստաթուղթը ստորագրել և այս առումով կարևոր էր օրինակ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին արտգործնախարարներին հրավիրելը և այնտեղ հանդիպման առաջարկը: Այս հրավերն ակնհայտորեն դրական արձագանք ստացավ Հայաստանից, և որոշակի չափով բացասական արձագանք էր ստացել Ադրբեջանից, մինչև վերջին պահը նրանք մասնակցությունը չէին հաստատում: Մենք տեսանք, որ ԱՄՆ-ն որոշակի հետևողականություն ցուցաբերեց և ճնշման արդյունքում Բայրամովը մեկնեց ԱՄՆ, և նույն ճնշման արդյունքում հանդիպումն այսօր տեղի կունենա»:

Ղևոնդյանի կարծիքով՝ եթե ԱՄՆ-ում վարչակազմը չփոխվի, Ադրբեջանին այլևս ոչինչ չի մնա, քան այդ ճնշումներին որոշակի առումով տեղի տալ. «Կարծում եմ՝ Ադրբեջանն արդեն շատ ավելի կառուցողական կլինի, մյուս կողմից էլ Բայդենին և ԱՄՆ վարչակազմին խաղաղության պայմանագիրը պետք է այս պահին նաև հենց ընտրությունների համար, որովհետև դա որոշակի քաղաքական վարկանիշ կբերի Բայդենին և շատ հնարավոր է՝ ընտրություններից հետո ԱՄՆ-ի նույնիսկ այս վարչակազմն այլևս այդքան հետևողական չլինի պայմանագիրը ստորագրելու հարցում: Բաքվում այս ամենը հասկանում են, դրա համար փորձում են ամեն գնով ձգձգել գործընթացը»:

Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև նոյեմբեր հնարավոր կլինի, եթե ԱՄՆ-ն շարունակի հետևողական լինել, իսկ, թե արդյոք այդ հետևողականությունը կպահպանվի՝ Ղևոնդյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա:

 

Աննա Բզնունի

10 Հուլիս, 2024 14:28
Վեր