Երևանում 32-ամյա կինը քթի վիրահատnւթյան ժամանակ մաhացել է. Shamshyan.com Zarkerak - Երևանում 32-ամյա կինը քթի վիրահատnւթյան ժամանակ մաhացել է. Shamshyan.com
Zarkerak Zarkerak - Երևանում 32-ամյա կինը քթի վիրահատnւթյան ժամանակ մաhացել է. Shamshyan.com
Երևանում 32-ամյա կինը քթի վիրահատnւթյան ժամանակ մաhացել է. Shamshyan.com

Երևանում 32-ամյա կինը քթի վիրահատnւթյան ժամանակ մաhացել է. Shamshyan.com

Հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում, հաղորդում է Shamshyan.com-ը:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին Aրթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:

Կայքի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:

Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ուներ 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում:

10 Հուլիս, 2024 14:17
Վեր