Մի քանի ժամից Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետևյալ ուղերձն է հաղորդելու՝ «կողմերն այսքան մոտ են, կողմերը շատ մեծ, անհավանական ճանապարհ են անցել, եթե մտածենք, թե ինչ կետի վրա էին անգամ մեկ տարի առաջ, և այդ խաղաղության համաձայնագիրը ինչ հնարավորություններ կբացի երկու երկրների ժողովուրդների համար»: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ այսօր Երևանում ասուլիսի ժամանակ։
Նա ընդգծեց, որ «դա իսկապես բավական լուրջ հնարավորություններ են՝ կապակցվածության, տրանսպորտի օգուտները, և ի վերջո առանձին ընտանիքների համար ավելի շահեկան կլինի՝ կենսապահովման հնարավորություններ, աշխատանքային հնարավորություններ, տնտեսական աճի ավելացում»:
«Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ շատ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր ունենալ, սահմանները բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել, դա կլինի զգալի դրական տեղաշարժ, որը մեծ նոր հնարավորություններ կբերի իր հետ», - ընդգծեց Փաուերը: