Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր Zarkerak - Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր
Zarkerak Zarkerak - Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր
Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր

Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր

USAID-ին ժողովրդավարության հետ կապված հարցադրմանը մոտենում է գլոբալ տեսանկյունից՝ ամբողջ աշխարհում արձանագրելով զգալի հետընթաց ժողովրդավարական գործընթացներում, որովհետև վիճարկվում են ընտրությունների արդյունքները, դրանք կասկածի տակ են դրվում նաև Միացյալ Նահանգներում, քաղհասարակությունն ամենուր գնալով ավելի շատ ճնշումների է ենթարկվում, մարդիկ որոշ երկրներում նույնիսկ չեն կարող քննադատել կառավարությանը՝ վախենալով բանտարկություններից։ 

Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներին։

«Ես այստեղ չեմ եկել դրսից այցելուի տեսանկյունից գնահատականներ տալու հայաստանյան ժողովրդավարական գործընթացի բաղադրիչներին, սակայն ավելի գլոբալ համայնապատկերի մեջ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար։ Մասնավորապես, երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Այստեղ առկա է ավելի շատ թափանցիկություն։ Մեր գործակալության մոտեցումը հետևյալն է․ մենք չենք սատարում որևէ անձի կամ կառավարության, այլ դիտարկում ենք այն, թե ինչ կարող է ԱՄՆ-ն անել՝ ուժեղացնելու կառույցներն ու ինստիտուտները, զսպանակներն ու հակակշիռները՝ պաշտպանելու այն դաշտը, որտեղ հնչում են նաև քննադատություններ՝ կապված ժողովրդավարական գործընթացներում առկա որոշ երևույթների հետ»,- ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։ 

Եվս մեկ անգամ անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հեռանկարին՝ Փաուերը շեշտեց, որ պետք լուծել բոլոր խնդիրները, որպեսզի Հարավային Կովկասում լինի տևական խաղաղություն։ Նա նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կենտրոնացել է հնարավորությունների ու առավելությունների վրա, որոնք կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։  

«Ադրբեջանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ խաղաղության գործընթացի նկատմամբ լայն աջակցություն կա նաև այնտեղ։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքները, մարդավայել վերաբերմունք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բանտարկյալների նկատմամբ, իրականացնել արդար դատաքննություն։ Այդ հարցերի լուծումը նույնպես կապահովի առաջընթաց բանակցություններում»,- եզրափակեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։         

 

10 Հուլիս, 2024 16:30
Վեր