Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ավստրիա Zarkerak - Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ավստրիա
Zarkerak Zarkerak - Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ավստրիա
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ավստրիա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ավստրիա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայից ժամանել է Ավստրիա։ Նա հանդիպել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ։

«Հիմա պատերազմի ժամանակը չէ։ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ քննարկել եմ Ուկրաինայի և Արևմտյան Ասիայի հակամարտությունները։ Անմեղ կյանքերի կորուստներն անընդունելի են, որտեղ էլ տեղի ունենան։ Հակամարտությունները չեն կարող լուծվել ռազմադաշտում», - ասել է Հնդկաստանի վարչապետը։

Ավստրիայի կանցլերը նշել է, որ Հնդկաստանի վարչապետն Ավստրիա այցելելուց առաջ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և իր համար կարևոր էր լսել խաղաղության գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի մտադրությունների մասին վարչապետի գնահատականները։

«Մեր ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել համապարփակ, արդարացի և կայուն խաղաղությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան», - ասել է Ավստրիայի կանցլերը Հնդկաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում։

10 Հուլիս, 2024 17:30
Վեր