Մադրիդի «Ռեալը» թիմի նորեկ, Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին կներկայացնի հուլիսի 16-ին։
Նախքան շնորհանդեսը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կընդունի Մբապեին «Ռեալ Մադրիդ Սիթիում» պայմանագրի կնքման պաշտոնական արարողությամբ, որը կնախանշի նորեկի եւ ակումբի համագործակցությունը առաջիկա հինգ մրցաշրջանների ընթացքում հաղորդում է Արքայական ակումբի կայքը։ Մբապեն հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։
Սպասվում է, որ շնորհանդեսին կմասնակցի նաեւ «Ռեալի» նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Զինեդեին Զիդանը։
Մբապեն անցած մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից։